Փոքրիկ խմբակի ներկայացուցիչը կրկին փորձել է անցել անձնական վիրավորանքների, նա փորձում է խեղաթյուրել Նարեկ Կարապետյանի խոսքերը, որտեղ Նարեկ Կարապետյանը խոսել է ոչ թե վթարների տևողության, այլ քանակի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ասել է ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը:«2024-ին վթարները կազմել է 1,659, ֆորսմաժորը՝ 896, 2025-ին վթարների քանակը՝ 2,360, ֆորսմաժորը՝ 1,602, տոկոսային տարբերությունը կազմել է՝ վթարների դեպքում՝ 42 %, ֆորսմաժորի դեպքում՝ 78․8%։ ՀԾԿ կարգով՝ եթե ՀԷՑ-ի չի վերացնում վթարը, վճարում է տույժ բաժանորդներին, 2024-ին ՀԷՑ-ը բաժանորդներին վճարել է 251,8 մլն դրամ, 2025-ին՝ 255-260 մլն դրամ, առանց Էրեբունու վթարների։
Բազմաթիվ անգամ Սահմանադրությունը խախտած, Արցախը հանձնած, պետությունը կործանած այս խմբակից ի՞նչ կարելի էր սպասել։ Մեր խնդիրն է ժողովրդին ներկայացնել ճշմարտությունը»,-նշել է նա։










