«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի խափանման միջոցը փոխվել է։ Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է. «Խաչիկ Գալստյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը քննելով դատարանը (դատավոր Ս. Դադոյան) որոշեց կիրառել տնային կալանք խափանման միջոցը:
2 օրից Խաչիկը կլինի տանը»:
Հիշեցնենք, որ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին ՀԿԿ-ն մեղադրում է2025 թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ, իբր, ընտրողներին ընտրակաշառք բաժանելու մեջ: Գալստյանը կալանավորվել է 2025թ․ դեկտեմբերի 30-ին։










