«Վեոլիա ջուր» ընկերության որոշման մասով դիմում եմ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով․ Արփինե Հովհաննիսյան


«Վեոլիա ջուր» ընկերության որոշման մասով դիմում եմ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով․ Արփինե Հովհաննիսյան
Փետրվար 25 22:48 2026

ՀՀ նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն, անդրադառնալով «Վեոլիա ջուր» ընկերության տարածած հայտարարության, որ մայիսի մեկից ջրամատակարարումն իրականացվելու է գրաֆիկով, գրում է․

«1. Վեոլիա ջրի որոշման մասով դիմում եմ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով ( դիմումը ավելի ուշ կտեղադրեմ): Ով միանում է` գրեք մեկնաբանություններում

2. Վեոլիա ջուրը ինձ ուղղված պատասխանում ասել է, որ իրենց «ֆանտաստիկ» ջանքերի շնորհիվ կրճատվել է չհաշվառված ջրի քանակը: Ու՞ր է այդ ջուրը: Իրականում դա միֆ է: Զուտ բանաձևն են փոխել

3. 5 տարի տեխնիկական աուդիտ չեն անում: Ինչու՞: Քանզի նրանք միակն են, որ կարող են ասել Վեոլիա ջրի փաստարկների մասին իրականությունը: Մնացածը` տեսանյութում:

4. Մարզերում վիճակն ավելի ողբերգական է` 6 կամ 8 ժամ ջրամատակարարում»։

Ավելի մանրամասն նա ներկայացրել է տեսանյութում։