Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան․ Փաշինյան (տեսանյութ)


Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան․ Փաշինյան (տեսանյութ)
Փետրվար 25 08:56 2026

Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Ընդորում, համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի քիչ կբարձրանան։ Այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն փաստացի թոշակները կբարձրանան իմ նշած սանդղակներից ավելի շատ»,-ասել է  նա։