Մեկ միլիոն այց` առողջության ապահովագրության շրջանակում. Անահիտ Ավանեսյան


Մեկ միլիոն այց` առողջության ապահովագրության շրջանակում. Անահիտ Ավանեսյան
Փետրվար 24 23:23 2026

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լայն ժպիտը դեմքին լուսանկարվել է հիվանդասենյակում մահճակալին գամվախ հիվանդի հետ և գրել.

«Մեկ միլիոն այց` առողջության ապահովագրության շրջանակում:

Մեկուկես ամսում արձանագրված այս ցուցանիշը փաստում է` ռեֆորմն անհրաժեշտ էր, սպասված ու շատերի համար տարիներով, նույնիսկ տասնյակ տարիներով հետաձգված առողջական խնդիրներին լուծում տալու միակ տարբերակն ու հնարավորությունը:

Հենց այս մարդկանց արդեն բարեփոխված, որոշների դեպքում նաև փրկված կյանքի պատմությունները կրկնակի ուժ են տալիս հաղթահարելու հնից եկած և նոր առաջացող խնդիրները, զարգացնելու և անընդհատ լավացնելու  համակարգը:

Հաստատակամ շարունակում ենք հետևողական աշխատանքները, սիրելի՛ քաղաքացիներ և բուժաշխատողներ:

Հաջորդիվ կներկայացնեմ շնորհակալությունների շարք մեր բուժառուներից, նրանց հարազատներից և բուժաշխատողներից»։