Սամվել Կարապետյանն ունի՞ կախվածություն Ռուսաստանի քաղաքական իշխանությունից


Սամվել Կարապետյանն ունի՞ կախվածություն Ռուսաստանի քաղաքական իշխանությունից
Փետրվար 24 23:03 2026

 «Սամվել Կարապետյանը  երեք երկրի մեծ ներդրողներից է՝ Հունաստան, Ռուսաստան և Արաբական Միացյալ Էմիրություններ։ Բացի դրանից, մենք պետք է վստահ լինենք, որ  ֆինանսավորման ներդրումների արդյունքում թե՛  Էմիրություններից, թե՛ Հունաստանի Հանրապետությունից, թե՛ այլ երկրներից, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի շահելու է դրանից։ Անանուն մարդկանց հետևից չպետք է գնանքայլ հետագիծ ունեցող մարդկանց, ովքեր ունեն միջազգային , տնտեսական մեծ կապեր, որպեսզի մեր երկրում ներդրումները չլինեն այսօրվա պես»,-այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց  «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Ըստ Կարապետյանի՝  Վրաստանի  համեմատ մեր երկրում տասն անգամ քիչ են ներդրումները։

«Մեր երկրի ղեկավարը որևէ լուրջ ներդրողի հետ 8 տարվա ընթացքում չի կարողացել հետաքրքիր գործարք կնքի, չի կարողացել բերի մեր երկիր։ Նա, ով եկել է մեր երկիր, շատ շուտ քրեական հոդվածները շալակաց հեռացել է մեր երկրից,որովհետև երկրում համակարգը կառուցված է տնտեսական ոչ թե ակտիվության, այլ ակտիվությունը զսպելու ուղղությամբ։ Այսինքն՝ մեր երկրում այս իշխանությունը չի բերել գեթ մեկ մեծ ներդրող»։

Ի վերջո,  Սամվել Կարապետյանն ունի՞ կախվածություն  Ռուսաստանի քաղաքական իշխանությունից,լրագրողի հստակեցմանն ի պատասխան քաղաքական գործիչը նշում է․

«Հայաստանի ամենամեծ ընկերություններից մեկը Հայաստանի էլեկտրական ցանցերն էին, Սամվել Կարապետյանին դա կանգնեցրե՞ց իր կարծիքը արտահայտելուն։ Յոթ ամիս կալանքի տակ լինելը կանգնեցրե՞ց իրեն։  Մեր երկրի շահերը, հայրենիքի շահերը առաջնահերթ են»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։