ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մինչ հասարակությունը քննարկում է 44-օրյա պատերազմի տարբեր դրվագներն ու փնտրում իր հարցադրումների պատասխանները, դրա որոշումներին և մանրամասներին տիրապետող բարձրաստիճան զինվորականների ճնշող մեծամասնությունը լռում է:
Ավելին, նրանցից ոմանք այս իշխանության ստեղծած հանձնաժողով էլ գնացին կամ դրա պատրաստակամությունն էլ հանձնեցին, սակայն հարկ չհամարեցին դրա մասին խոսել հասարակության առաջ:
Լռողներից Ջալալ Հարությունյանին որպես «վարձատրություն» բանտ ուղարկեցին, շատերը տարբեր քրեական գործերով են անցնում, սակայն թեմայից տեղյակ զինվորականներից մի քանիսն են խոսել, այն էլ` խիստ սահմանափակ չափով:
Տանը լուռ նստելու և բանտ գնալու իրենց հերթին սպասողներն ունեն մեկ ճանապարհ` ճշմարտությունն ասելու և որոշակի առումով մեղմելու այն խորը ցավը, որն առկա է հասարակության ներսում:
Թե չէ իրենց ենթակա հրամանատարներին, զորքին իշխանությունն ինչում ասես չի մեղադրում, զրպարտում, վիրավորում է, իսկ իրենք տարօրինակ լռություն են պահպանում` դրանով ապահովելով իշխանության լկտիությունն ու քողարկում իրական հանցագործությունները»










