Բանջարեղեն էր տանում շուկա վաճառեր, մառախուղ է եղել. գնացքի բախումից մահացածը 2 երեխաների հայր էր


Բանջարեղեն էր տանում շուկա վաճառեր, մառախուղ է եղել. գնացքի բախումից մահացածը 2 երեխաների հայր էր
Նոյեմբեր 21 20:15 2025



Արարատի մարզի Սիս գյուղի վարչական տարածքում վաղ առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել, իրար են բախվել բեռնատար գնացքը և մարդատար ավտոմեքենան, ինչի հետևանքով մարդատարի վարորդը տեղում մահացել է։ Նա 43 տարեկան էր Դվին գյուղից, երկու անչափահաս երեխաների հայր, աշխատում էր նաև ոստիկանությունում։

 
Վաղ առավոտյան քաղաքացին շտապում էր շուկա, բանջարեղեն վաճառելու։ Թեև դեպքի վայրում առկա են ճանապարհային նշաններ, որ տարածքով անցնում է գնացք, սակայն տեղի բնակիչները նշում են, որ առավոտյան ժամերին այստեղ մառախուղ է, այդ նշանները տեսանելի չեն և անհրաժեշտ է ուղեփակոց։Այստեղով անցնող մեքենաներից մեկի վարորդը NEWS.am–ի հետ զրույցում նշեց. «Ամեն մարդ չի, որ գիտի, որ գնացք է անցնում։ Գնացքի վարորդն էլ մեղավոր չի, արագության տակ գալիս է։ Պիտի համապատասխան կազմակերպությունը գա ուղեփակոց դնի։