Լայնամասշտաբ հրդեհներ են Ճամբարակի տարածաշրջանում.այն հասել է Տավուշի սահմանային գոտի


Լայնամասշտաբ հրդեհներ են Ճամբարակի տարածաշրջանում.այն հասել է Տավուշի սահմանային գոտի
Նոյեմբեր 22 08:42 2025

Լայնամասշտաբ հրդեհներ են  Ճամբարակի տարածաշրջանում։ Հրդեհը տարածվել է Թթու ջուր գյուղի հարակից դաշտերում ու լեռներում` հասնելով մինչև Տավուշի մարզի սահմանային գոտի։ 

Տարածքում հրդեհաշիջման աշխատանքներ գրեթե չեն իրականացվում։ Հատուկենտ հրշեջ բրիգադներ միայն հերթապահություն են իրականացնում։ Ըստ ականատեսների` հրդեհն սկսվել է օրեր առաջ և հիմա դարձել անկառավարելի։