Եթե մենք էսօր չասենք Քյարքի, ուրեմն կհրաժարվենք Ջերմուկի օկուպացված տարածքներից։ Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ընդամենն ասել եմ Քյարքի, վերադարձի մասին չեմ խոսել։ Ընդամենն արձանագրել եմ, որ նման տարածք կա։ Ասել եմ, որ 29743 քառակուսի կմ-ը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն է։ Էս թվաբանության մեջ չեն Ադրբեջանի 3 անկլավային տարածքները, մեր էքսկլավային Արծվաշենը մտնում է։ Եթե մենք սրա հետ չենք առերեսվում, նշանակում է՝ մենք ասում ենք, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը 2743 կմ-ը չէ, այլ, օրինակ, 29755 քառակուսի կմ է։ Սա նշանակում է անուղղակի պատերազմ հայտարարել Ադրբեջանին»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ եթե այսօր Տիգրանաշենը չկոչի «Քյարքի», նշանակում է, թե հրաժարվում ենք Ջերմուկի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից։










