Այսօր Բաքվի դատարանում շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և հայ մյուս գերիների դեմ հարուցված կեղծ գործերով շինծու դատական նիստը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նիստին լսել են դատախազների մեղադրական ելույթները:
Նշվում է, որ «ապացույցներ» են ներկայացվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ։
Նիստը կշարունակվի նոյեմբերի 7-ին:











