Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«Կոմիտաս պողոտայի վրա «Yerevan City» սուպերմարկետի հրդեհի ժամանակ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարար ծառայության տնօրեն, գեներալի կոչում ունեցող Կամո Ցուցուլյանը, ով նախկինում երբեք առնչություն չի ունեցել փրկարար ծառայության հետ, այլ եղել է ոստիկան, հրդեհի ժամանակ, քաղաքացիական հագուստով բարձրանում է հրշեջ-փրկարարների համար նախատեսված սանդուղքով՝ հրդեհի մարման վայր։ Ակնհայտ է, որ նա այդ կարգավիճակում ոչ միայն չի կարող ֆունկցիոնալ աջակցություն ցուցաբերել հրշեջ-փրկարարների, այլև հակառակը՝ խանգարելու նրանց՝ իրենց ծառայությունն իրականացնելու ժամանակ։
Ակնհայտ է, որ այդ դերասանության նպատակ մեկն է․ Ցուցուցույանը փորձում է Սամվել Ալեքսանյանի ցուցադրել իր «անձնազոհ» կեցվածքը՝ նրա փողերի փրկության գործում, դրանից կրճոններ ստանալու հնարավոր ակնկալիքով։
Երբ չկայացած ոստիկանը դառնում է փրկարար՝ խայտառակությունն ունենում է այս տեսքը»։










