Կառավարությունը ցանկանում է մեկ իրավական նորմով որոշի, թե ով է անհետ կարած, ով՝ ոչ


Կառավարությունը ցանկանում է մեկ իրավական նորմով որոշի, թե ով է անհետ կարած, ով՝ ոչ
Նոյեմբեր 6 16:40 2025

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն տվեց «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։

Օրինագծի հիմնավորման մեջ ասվում է, որ անհայտ կորած անձանց առնչվող հարաբերությունները համապարփակ կերպով կարգավորված չեն, դրանք որոշակի կարգավորում ստացել են Քաղաքացիական օրենսգրքով (ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն դատարանի կողմից անհայտ բացակայող և մահացած ճանաչելու կարգավորումների մասով), «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքով, կառավարության որոշումներով և պաշտպանության նախարարի հրամանով։

«Ընդհանուր առմամբ, վկայակոչված իրավական կարգավորումներով որոշակի հպանցիկ անդրադարձ է կատարվել քննարկվող իրավահարաբերություններին:

Փաստորեն, վերոգրյալի հաշվառմամբ՝ հարկ է արձանագրել, որ անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամներին տարբեր իրավական ակտերում կա որոշակի անդրադարձ, մինչդեռ նշված դրույթները թերի են, շատ դեպքերում ընդամենը հղումներ են կատարվում այլ օրենքներին կամ նշվում է, որ կոնկրետ սուբյեկտի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է այլ սուբյեկտի սոցիալական պաշտպանության համար սահմանված կարգով, այսինքն, դրանք բավարար չեն իրավական դաշտը կարգավորված դիտելու համար: Բացի այդ, առկա կարգավորումների համապարփակ բնույթ չկրելու պայմաններում շատ դեպքերում հավանական շահառուի համար դժվարություն է առաջացնում նույնիսկ այս կամ այն սոցիալական երաշխիքի կամ արտոնության, դրանց տրամադրման ընթացակարգերի մասին տեղեկատվություն ստանալը:

Հետևաբար, առկա է պետության կողմից առավել համապարփակ միջոցների ձեռնարկման անհրաժեշտություն: Այլ կերպ՝ անհրաժեշտություն կա առանձին իրավական ակտի տեսքով անդրադարձ կատարել բարձրացված խնդիրներին՝ սահմանելով հստակ օրենսդրական կարգավորումներ, տարբեր իրավական ակտերում հպանցիկ կերպով կարգավորում ստացած հարցերը կանոնակարգել օրենքով՝ որոշակի և համակարգված ձևաչափով, իրավական ակտում ամրագրել անհայտ կորած անձի իրավական սահմանումը՝ հաշվի առնելով այն, որ այն ամրագրված չէ ՀՀ օրենսդրությամբ:

Վերը նկարագրված խնդիրների առկայությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը  և հարակից օրենքների նախագծերը...

Նախագիծով կկարգավորվեն ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց իրավական վիճակին առնչվող իրավահարաբերությունները: Մասնավորապես, Նախագիծ 1-ով սահմանվում են քննարկվող օրենքի իմաստով անհայտ կորած անձի հասկացությունը, իրավական կարգավիճակը, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության, անհայտ կորած անձանց որոնման, հայտնաբերման և վերադարձման հետ կապված հարաբերությունները։ Նախագիծ 1-ի իմաստով առաջարկվում է անհայտ կորած անձ դիտարկել զինծառայողին, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձին, այդ թվում՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողությունների շրջան մեկնած կամավորականին, որն անհետացել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հայտարարված զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող վեցամսյա ժամկետում խաղաղ պայմաններում, և հավաստի տեղեկությունների համաձայն՝ նրա վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրվանից 72 ժամ անց  ծառայության վայրում կամ նրա ընտանիքի անդամների մոտ տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի և ճակատագրի մասին: Նախագիծ 1-ով սահմանվում են անհայտ կորած անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների իրավունքները, այդ թվում՝ անհայտ կորած անձի անհետացման պատճառների և հանգամանքների, գտնվելու դեպքում՝ գտնվելու վայրի, մահվան դեպքում՝ մահվան հանգամանքների, հուղարկավորման վայրի (եթե այն հայտնի է) վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու, մարմինը (մասունքները) ստանալու իրավունքը, սոցիալական պաշտպանության իրավունքը, իրենց նախաձեռնությամբ և լիազոր մարմնի համաձայնությամբ, լիազոր մարմնին անհայտ կորած անձանց հետախուզման գործընթացում օգնություն և աջակցություն ցուցաբերելու իրավունքը և այլն։ Դրույթներ են նախատեսվել Անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունների վերաբերյալ, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված շահառուների կողմից վնասի հատուցման գումարների, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ նաև աջակցության գումարի տրամադրման իրավունքի վերաբերյալ, որպիսի գումարները տրամադրվում են նշված օրենքով սահմանված կարգով: Նախագիծ 1-ով սահմանվում են անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթներ, հետախուզման դադարեցման դեպքերը, անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմինը, անհայտ կորած անձանց հարցերով միասնական ռեեստրին առնչվող դրույթներ, միջազգային համագործակցության շրջանակները և այլ վերաբերելի դրույթներ:

Միաժամանակ, հարակից օրենքների նախագծերով նախատեսվում է կերակրողին կորցնելու դեպքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձի ընտանիքի՝ նախագծերում նշված անդամների՝ կենսաթոշակի, ինչպես նաև նպաստի իրավունքը (եթե անհայտ կորած անձը դատարանի վճռի հիման վրա ճանաչվել է անհայտ բացակայող)՝ կանոնակարգելով նաև դրա կիրառմանն առնչվող հարաբերությունները, իրավական հիմք է ստեղծվում անձին սոցիալական աջակցության տեսակ հանդիսացող սոցիալ-հոգեբանական օգնություն տրամադրել նաև «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նկարագրված իրավիճակների հետևանքով ընտանիքի անդամի անհայտ կորելու դեպքում և այլն»։