Անկիրք են անցնում հարցուպատասխանները լրագրողների հետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)


Անկիրք են անցնում հարցուպատասխանները լրագրողների հետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Նոյեմբեր 6 13:58 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անհետաքրքիր են անցնում լրագրողների հետ հարցուպատասխանները, նա դրանք անվանել է «անկիրք»։

«Ինչքան սարսափազդու են մի շարք լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում վերնագրերն ու ահազանգերը, այդքան ավելի անկիրք են անցնում մեր հարցուպատասխանները լրագրողների հետ, ընդ որում՝ սա այսօրվա մասին չէ միայն, արդեն տևական ժամանակ է»,- այսօրվա ճեպազրույցից հետո հայտարարել է Փաշինյանը։

Ըստ նրա՝ «փոթորիկներն» արհեստածին են ու ֆեյք։