Եթե ադրբեջանական կողմը հայտարարում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, ապա իրենց տարածքի մասին են խոսում, քանի որ իրենք չեն կարող մեր տարածքի մասին խոսել, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Ալիևի՝ Սևանը «Գյոյչա» անվանելուն, Փաշինյանը նկատեց.«Մենք պետք է նախ ամբողջության մեջ գնահատենք այդ հայտարարությունը։ Սա իմ գործառույթը չէ, ես սրա մասին պետք է չխոսեմ էլ, դրա մասին պետք է խոսեն լրատվամիջոցները, որոնք տեղեկատվությունը պետք է ճշգրիտ փոխանցեն, որ հարցը ճշգրիտ ձևակերպվի, որպեսզի պատասխանն էլ ուղիղ լինի»։
Փաշինյանը զարմացած է, որ հայ լրագրողները չեն հանել Ալիևի նշած քարտեզները, որպեսզի ուսումնասիրություն անեն, թե ինչի մասին է խոսքը, արդյո՞ք կա նման քարտեզ, թե՞ ոչ.«Իսկ եթե մեր լրագրողները հանեին այդ քարտեզները, կտեսնեինք, որ դրանք ինչքան աննպաստ կարող էին լինել Հայաստանի համար, երկու այդքան կարող էին աննպաստ լինել Ադրբեջանի համար։ Օրինակ, կարող է պարզվի, որ այդ քարտեզի վրա Հայաստան կա, իսկ Ադրբեջան չկա։ Իսկ դա ո՞նց մեկնաբանենք։ Դա անօգուտ գործողություն է»։
Փաշինյանն այս ամենը անիմաստ քննարկում է համարում՝ առավել ևս 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո.«Որ Վանաձորի անունը եղել է Կիրովական, իսկ Գյանջայի անունը եղել է Կիրովաբատ, ի՞նչ է դա նշանակում։ Դրանից հետևությունն ի՞նչ է, ինձ դա հետաքրքիր չէ, քանի որ կա 2025-ի օգոստոսի 8-ի ստորագրած փաստաթուղթը և 2024 թվականի սահմանազատման հանձնաժողովի որոշումը։ Իսկ ո՞վ է ասել, որ այդ անուններն ադրբեջանական են, դրանք թուրքական, պարսկական, արաբական, մոնղոլական են»։










