Մոսկվան ձգտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրադրության կայունացմանը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Ըստ նրա՝ Ռուսաստանի ներդրումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում շատ զգալի է։
«Այս ողջ ընթացքում Ռուսաստանը արել է ամեն ինչ իրավիճակի կայունացման համար։ Վերջապես խաղաղությունը եկել է տարածաշրջան»,-նշել է Շոյգուն։










