«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ներկա է գտնվել Մոնակոյի Մայր տաճարում օրերս տեղի ունեցած Հայաստանի Անկախության տոնին նվիրված միջոցառմանը: Այս մասին Վարդանյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Ներկա եմ գտնվել Մոնակոյի Մայր տաճարում օրերս տեղի ունեցած Հայաստանի Անկախության տոնին նվիրված հրաշալի միջոցառմանը:
Տարբեր երկրներում հայկական հզոր մշակույթի տարածման և բարեգործական համերգի կազմակերպման գործում առանձնահատուկ կարևորում եմ իմ լավ ընկեր Վրույր Փենեսյանի դերը»,– գրել է «Միասնություն» շարժման ղեկավարը։











