Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն հանդիպել են, քննարկել՝ տարածաշրջանում տիրող իրավիճակը


Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն հանդիպել են, քննարկել՝ տարածաշրջանում տիրող իրավիճակը
Նոյեմբեր 5 14:07 2025

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի Ախ քարտուղարներ Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն. հայտնում է ՏԱՍՍ-ը։

 

Շոյգուն իր խոսքում նշել է, որ Կովկասում տիրող իրավիճակը մշտական ուշադրություն է պահանջում, իսկ Արմեն Գրիգորյանը նշել է, որ «պատրաստ է մանրամասներ հայտնել» տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։

 

«Վերջին իրադարձությունները տարածաշրջանում՝ Կովկասում, ընդհանուր առմամբ՝ Հարավային Կովկասում տարբեր զարգացումների վերաբերյալ ամեն ինչ պահանջում են մեր մշտական ուշադրությունը և խորհրդակցությունները», – ասել է Շոյգուն։

 

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը։ Հանդիպման շրջանակներում Շոյգուն մի քանի առանձին երկկողմ հանդիպումներ կանցկացնի, այդ թվում նաև Ադրբեջանի գործընկերոջ հետ