ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր հայտարարեց, թե չունեն տվյալ, որ Նաթան Սրբազանի ու Աղան աբեղա Երնջակյանի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսում է։
«Պարզ եմ ասում, այս պահին նման տվյալ չունենք, որ դա գաղտնալսում է։ Մենք ունենք բովանդակային տվյալներ, որտեղ արտացոլված են որոշակի հանցակազմին բնորոշ գործողություններ, այդ մասով էլ վարույթ ենք նախաձեռնել»,- ԱԺ-ում հայտարարեց նա։
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե այս վարույթները նրա համար են, որ կարողանան հետո կալանավորել Վեհափառ Հայրապետին՝ Արթուր Պողոսյանը վստահեցրեց, թե, իբր, իրենք որևէ վարույթով որևիցե նպատակ չունեն։
Հիշեցնենք՝ իշխանական ԶԼՄ-ները 2023 թվականին արված ձայնագրություն էին տարածել, որում Նաթան Սրբազանի ու Վեհափառ Հայրապետի նախկին գավազանակրի խոսակցությունն է։
Նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանն այդ ձայնագրությունում Վեհափառ Հայրապետին մեղադրում է, թե, իբր, ստիպում է, որ ինչ-միտինգի մասնակցի ընտանիքի անդամների հետ։










