Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ 286.5 քմ մակերեսով մասնաշենքը. վարչապետ


Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ 286.5 քմ մակերեսով մասնաշենքը. վարչապետ
Նոյեմբեր 4 23:41 2025

Տավուշի մարզի Դիլիջան համայնքին է վերադարձվել նույն համայնքի Օրջոնիկիձե փողոցի 63/2 հասցեում գտնվող մանկապարտեզի՝ 286.5 քմ մակերեսով մասնաշենքը: Մանկապարտեզի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 133 միլիոն 464 հազար դրամ, 286.5 քմ մակերեսով շինության կադաստրային արժեքը՝ 30.8 միլիոն դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: