ՔՊ վարչության նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել են նաև Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն ու Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստից տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում է հրապարակել։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին համայնքում ավագանու համամասնական ընտրություններ են սպասվում։ Դրանց մասնակցելու հայտ է ներկայացրել 8 կուսակցություն և մեկ դաշինք:










