Լևոն Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է ՀՀ-ում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների վերաբերյալ իր տեսակետները


Լևոն Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է ՀՀ-ում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների վերաբերյալ իր տեսակետները
Նոյեմբեր 4 18:10 2025

Նոյեմբերի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիեին։

«Շուրջ մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում, դեսպանի խնդրանքով, նախագահը ներկայացրել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման եւ Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները։

Հանիպմանը ներկա էին դեսպանատան Առաջին քարտուղար Ժյուլի Ֆորը եւ ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը»,- հայտնել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։