Որևէ մանկապարտեզ չի կարող որևէ երեխայի մերժել ընդունել՝ հաշմանդամության պատճառով, չի կարող նման բան լինել. Նախարար


Որևէ մանկապարտեզ չի կարող որևէ երեխայի մերժել ընդունել՝ հաշմանդամության պատճառով, չի կարող նման բան լինել. Նախարար
Նոյեմբեր 4 12:39 2025

Որևէ մանկապարտեզ չի կարող որևէ երեխայի մերժել ընդունել հաստատություն՝ հաշմանդամության պատճառով, այս մասին խորհրդարանում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Չի կարող այդպիսի բան լինել, դա խախտում է ՀՀ օրենսդրությունը։

Եթե որևէ մանկապարտեզի տնօրեն նման արձագանք է տալիս, ուրեմն խախտում է նախադպրոցական կրթության մասին օրենքը։ Խնդրում և հորդորում եմ մեր ծնողներին, բոլոր այդպիսի դեպքերի պարագայում դիմել նախարարություն»,-ասաց Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով պատգամավորի հարցին, թե կան դժգոհություններ, որ որոշ դեպքերում հաշմանդամություն ունենալու պատճառով երեխաներին մանկապարտեզ չեն ընդունում։