ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել Շմավոն Աթոյանի սպшնության դեպքի վերաբերյալ


ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել Շմավոն Աթոյանի սպшնության դեպքի վերաբերյալ
Նոյեմբեր 4 12:28 2025

ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, անդրադառնալով զանգվածային լրատվամիջոցներում տարածված լուրերին, թե գիշերը Դավթաշեն վարչական շրջանում սպանվել է բլոգեր Շմավոն Աթոյանը։

«Հայտնում ենք, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին, որի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունը հանդես է եկել համապատասխան հաղորդագրությամբ։

Հոկտեմբերի 25-ին՝ կեսգիշերն անց, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ստացվել է հաղորդում, որ Դավթաշենի երրորդ թաղամասում վիճաբանություն է եղել: Նշված վայր է մեկնել օպերատիվ խումբ։

Մինչ իրավապահները ձեռնարկում էին անհետաձգելի գործողություններ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ հրազենային վիրավորմամբ բուժօգնության տեղափոխված 33-ամյա Շմավոն Աթոյանը գիտակցության չգալով մահացել է: Բացահայտման աշխատանքներին միացել են նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։

Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված մեկ պարկուճ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Երևանի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հանցագորությունը կատարել է մայրաքաղաքի Գևորգ Էմինի փողոցի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Նա ձերբակալված է։

Հանգամանքները պարզվում են։ Ընթանում է նախաքննություն»,-նշված է հաղորդագրության մեջ։