2018 թվականին շատ մեծ էր հավանականությունը, որ մենք կգնանք պատմության վերարտադրության ճանապարհով, Օրբելի ֆորում 2025-ին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ չպլանավորված ստացվեց այնպես, որ իրենք պատմությունն ուղղակի վերարտադրելու փոխարեն նոր պատմություն են ստեղծում.«Երբեմն անսպասելի իրադարձությունները և դիտանկյունները մի հարց են դնում սեղանին՝ իսկ գուցե կամ հնարավոր է Հարավկովկասյան երկրների անկախությունների և դրանց կորուստների միջև ինչ-որ ներքին տրամաբանական կա՞պ կա»։
Փաշինյանը հայտարարեց, որ պետք է կենտրոնանանք մեր անկախությունների, պետականությունների վրա։

										









