Խաղաղությունն անհնար է կառուցել պատմության աղավաղման և հարևանի նկատմամբ ծավալապաշտական մոտեցման վրա


Խաղաղությունն անհնար է կառուցել պատմության աղավաղման և հարևանի նկատմամբ ծավալապաշտական մոտեցման վրա
Նոյեմբեր 3 19:39 2025

«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Արթուր Դանիելյանը գրում է․

«Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում այդ երկրի նախագահը, իր խոսքում ի թիվս այլ վիճահարույց թեզերի, խոսել է Սևանա լճի մասին՝ օգտագործելով է ադրբեջանական անվանում։ Խնդիրն այստեղ միայն սխալ անվանում հնչեցնելը չէ,ինչը ոչ միայն պատմական և գիտական առումով անհիմն է, այլև ամբողջ ելույթի բովանդակությունը խորապես անհամատեղելի է ազնիվ բարիդրացիության և խաղաղության մասին հայտարարությունների հետ։

Եթե խաղաղության մասին հնչող խոսքերը լինեին անկեղծ, դրանք չէին ուղեկցվի պատմական փաստերի խեղաթյուրումներով, տարածքային ամբողջականության անտեսմամբ և մշակութային ժառանգության յուրացման փորձերով։ Յուրաքանչյուր նման հայտարարություն ոչ թե ամրապնդում է խաղաղության գաղափարը, այլ այն դարձնում է ավելի անվստահելի։

Խաղաղությունն անհնար է կառուցել պատմության աղավաղման և հարևանի նկատմամբ ծավալապաշտական մոտեցման վրա։ Այն պահանջում է փոխադարձ հարգանք, ճշմարտության ճանաչում և բարոյական պատասխանատվություն։

Մենք պետք է իրատեսորեն գնահատենք երկարաժամկետ խաղաղության նախադրյալները, գնահատենք դրանք ըստ արժանվույն և հասնենք երկարաժամկետ, երաշխավիրված, ամուր ու արժանապատիվ խաղաղության, այլ ոչ թե «Արցախը տանք, որ լավ ապրենք» թեզը դարձնենք արտաքին քաղաքականության ուղղորդիչ սկզբունք»: