«Քարտեզի վրա չկա Սևանա լիճ, կա Գոյչա։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր»,-Ալիևը հայտարարել է այս շաբաթ։ Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«1908 թվականին Օսմանյան կայսրությունում հեղափոխություն էր։
Երիտթուրքերը եկել էին իշխանության «Միություն և առաջադիմություն» կարգախոսով։
Հայ գրեթե բոլոր գործիչները ոգևորվել էին և աջակցում էին նրանց։
Պայմանավորվել էին, որ հայերը պետք է զինաթափվեն, իսկ դրա դիմաց կստանան քաղաքակիրթ ձևով իրենց կարիքներին հասնելու իրավունք՝ Օսմանյան Թուրքիայի Ազգային ժողովում։
Ով ասում էր, որ չարժե վստահել թուրքերին, հայտարարվում էր հետադիմական։ Հայերը համաձայնվեցին զինաթափվել:
Յոթ տարի հետո՝ 1915 թվականն էր»,-գրել է նա։










