Անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
Այս մասին հայտնում են Քննչական Կոմիտեից
Հիշեցնենք, որ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը):
Վերջինս ձերբակալվել է:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ավելի վաղ հայտնել էր, որ կատարվածը սպանություն է, ինչի մեջ մեղադրվում է երեխայի հայրը:










