Պատմական փնտրտուքների մեջ ընկնելու պարագայում կարող է նենց ստացվի, որ ինչ-որ մեկը իրա հայրենիքը գտնի Ալթայում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքելով Ալիևի՝ «Ես արդեն ասել եմ. մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով» հայտարարությանը:
«Ավելացնելու բան դրան չունեմ: Համարում եմ, որ դա չի բխում այն տրամաբանությունից, որը որ գոյություն ունի, բայց միևնույն ժամանակ դա նախատեսված է իր ներքին լսարանի համար, իր ներքին լսարանի տեղը պատասխանելու իմաստ չեմ տեսնում:
Տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել, ընդհակառակը, որ ասում է մենք պետք է մեքենաններով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չէ:
Ասում է, որ պատերազմով չի այդ հարցը լուծվելու, մեքենաներով, ոչ թե տանկերով»,-ասել է Սիմոնյանը:










