Արփինե Սարգսյանը նեղվում է, երբ ոստիկանների խմբին ասում են «ոհմակ»


Արփինե Սարգսյանը նեղվում է, երբ ոստիկանների խմբին ասում են «ոհմակ»
Նոյեմբեր 3 12:19 2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նեղվում է, երբ ոստիկանների խմբին ասում են «ոհմակ»։

 

«Ոստիկանության ծառայողների հասցեին օգտագործեցիք վիրավորական արտահայտություններ, 2-րդ կամ 3-րդ քննարկումն է, ինչ ԱԺ-ում եմ, լսում եմ «ոհմակ» արտահայտությունը։ Հորդորում եմ՝ ոստիկանության գործունեության նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն իրականացնող մարմնի դիրքերից վիրավորական արտահայտություններ չհնչեցնել»,- դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ ասաց նա։

 

Սարգսյանի խոսքով՝ ոստիկաններն ազատվում են աշխատանքից, երբ թերանում են, անցնում են քրեական վարույթներով, այդ թվում՝ մեղադրյալի կարգավիճակով։