Միջանկյալ միջնորդությունը մերժվել է, բայց պայքարը՝ ոչ․ Էդմոն Մարուքյանը կոչ է անում համախմբվել


Միջանկյալ միջնորդությունը մերժվել է, բայց պայքարը՝ ոչ․ Էդմոն Մարուքյանը կոչ է անում համախմբվել
Նոյեմբեր 2 00:05 2025

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․ «Հարգելի հայրենակիցներ, չնայած նրան, որ ես բողոքարկել եմ ՀՀ Վարչական դատարանի՝ Արարատ լեռան պատկերը սահմանային անցակետերի կնիքից հանելու վերաբերյալ ՀՀ Կառավարության որոշումը մինչև նոյեմբերի 1-ը գործողությունը կասեցնելու մասին միջանկյալ միջնորդության մերժելու ՀՀ Վարչական դատարանի որոշումը, այն այսօրվանից սկսել է գործել։ Որոշումը արդեն կիրառվում է, բայց գործը դեռ դատարանում է, և մենք շարունակելու ենք կռիվ տալ։

Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ՝ մեր սահմանային անցակետերի կնիքների վրա այլևս չկա Արարատ լեռան պատկերը։

Վաղը այն հեռացվելու է նաև Հայաստանի Հանրապետության զինանշանից, եթե մեր ժողովուրդը՝ մենք բոլորս, չհամախմբվենք ու չպայքարենք այս անարդարության դեմ»։