Ես գտնվում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Նյու Յորք քաղաքում, թե ինչի համար եմ այստեղ գտնվում, հետագայում դուք կիմանաք, բայց այսօր մի նշանակալի բան է տեղի ունեցել։ Այս մասին ֆեսյբուքում հրապարակած տեսանյութում նշել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Financial Times համաշխարհային ամենահայտնի օրաթերթերից մեկը, իր շաբաթօրյա հրատարակության մեջ ներկայացրել է Սամվել Կարապետյանի կալանավորման մասին տվյալներ, որի մասին մենք կուզենանք ձեզ կներկայացնենք ժամանակի ընթացքում, այսօր կներկայացնեմ ես։ Ինչի մասին եմ այսօր ուզում խոսել: Նախորդ շաբաթը լի էր երկու կարևոր օրակարգով, որ մեր հասարակությունը քննարկում էր: Առաջինը՝դպրոցներ, թե գործարաններ, երկրորդը՝սակագին իջեցնել, թե բարձրացնել, թե նույնը թողել»,- նշել է Կարապետյանը։
«Մեր առաջարկը եղել է առաջին թեմայով, որ երկրում կառուցվեն գործարաններ սկզբից, հետո նոր դպրոցներ: Ինչու ենք մենք այդպես մտածել: Ամեն ինչ եկել է մեր պատմությունից: Ուրեմն մեր, մենք Լոռվա մարզում, մեր գյուղում, կառուցեցինք դպրոց, հետո մի 20 տարի առաջ, ամենաժամանակակից պայմաններով, հետո ճանապարհները վերանորոգեցինք, Տաշիր քաղաքից մինչև մեր գյուղ, մեր գյուղի բոլոր ճանապարհները, քաղաքում Տաշիր բոլոր շատ ճանապարհներ, սակայն անգամ գյուղի տների բոլոր փոփոխությունների արդյունքում մարդիկ էլի շարունակում են հեռանում, որովհետև պատճառը մեկն է, մարդը եթե չունի աշխատանք, եթե գործ չունի, նա չի մնալու, ուզում ես ոսկուց էլ ամբողջ քաղաքը սարքի, նվիրի իրան, ուզում ես բոլոր շենքերը կարող էինք փոխել, մարդիկ գնալու էին էլի։ Պատճառն այն է, որ մարդկանց պետք է ապահովել սկզբնական հաց, ապրուստ և հետո նոր լավ պայմաններ, լավ ռեմոնտ, այսպես ասած»,- ավելացրել է Կարապետյանը։
Նա նշել է, որ դպրոցաշինությունը լավ բան է, շատ կարևոր է դպրոցաշինությունը, բայց կարևոր է այս Հայաստանի աղքատության այս պարագայում, երբ 700,000 մարդ, 25% բնակչության աղքատ է ապրում, շատ կարևոր է, որ դպրոցաշինությունը որպես առաջնահերթություն լինի այն ժամանակ, երբ որ արտադրությունները, գործարանները կլինեն, հարկ կտան և այդ հարկերից կլինի։
«Քանի որ մենք վարկ ենք վերցնում, դպրոց ենք կառուցում, հետո այդ վարկը պետք է փակենք հին տնտեսական միավորների, հին բիզնեսների հարկերի հաշվին ու մարդկանց հարկերի հաշվին, ոչ մի ավել շահույթ երկրում չի ավելացել այս ներդրումների արդյունքում։ Իսկ եթե գործարան ենք կառուցում, ավելանում է շահութարկ, ավելանում է եկամտահարկ, երկիրը ակտիվանում է, և այդ փողերով մենք կարող ենք արդեն առանց վարկ վերցնելու կառուցենք դպրոցներ։ Սա է մեր առաջին օրակարգը»,- ասել է Կարապետյանը։
«Երկրորդը սակագնի հետ կապված, մենք շատ ենք մտածել ներկայացնենք սակագինն իջեցնելու ծրագիրը, թե չէ, դրանով է պայմանավորված մեր մի քիչ ուշացումը, այսինքն հենց սկզբից մենք ներկայացրել էինք, որ պատրաստ ենք մի մաս իջեցնել, դա դեռ մեր քաղաքականություն հայտնվելուց առաջ էր և դա ապացուցելի փաստ է, բոլորը կարող են տեսնել ու ոչ մի նկրտում էլ չկար այդ ժամանակ, որ այսպիսի իրավիճակներ կլինեն, բայց այն ժամանակ մենք մտածում էինք արտահայտեինք, թե չէ, որովհետև սակագին հիշեցնելը ճիշտ են ասում, ունի երկու ծայր: Առաջինը, հնարավոր է դու կարողանալու ես պահել սակագինը, թե չէ, և երկրորդը արդյոք իջեցնելով ի՞նչ դրական էֆեկտ ես տալիս բնակչության համար»,- ասել է կարապետյանը՝ անդրադառանոլվ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման թեմային։
Նա ավելացրել է, որ Հայաստանում կյանքը բավականին թանկ է, աղքատությունը բարձր է․ «Մենք առաջարկել ենք մենակ բնակչության համար իջեցնենք, դա է մեր առաջարկը և մենք շարունակում ենք առաջարկել»։
Այս շաբաթվա երկու օրակարգերը հեղափոխական օրակարգեր էին, իմ կարծիքով, որովհետև մեր երկիրը առաջին անգամ սկսում է քննարկել, մեր երկրի իշխանությունը և ապագա իշխանությունները սկսում են քննարկել մի ձևաչափ, որը կապված է մարդկանց կյանքի հետ, մենք չենք վիրավորում ոչ մեկին, և աշխատում ենք պահել այդ կարմիր գծերը, ոչ թե նրա համար, որ չենք տեսնում խնդիր իրար մեջ, կամ մենք չենք տեսնում խնդիր իշխանության անցած ճանապարհի մեջ, այլ տեսնում ենք, որ դա չի օգնելու մարդկանց, և կարևոր է լավ երկիր սարքելու միակ ճանապարհը օրակարգերը սարքել մարդկանց օգտակար օրակարգեր, օրինակ, պատկերացրեք ինչ լավ օրակարգ է դպրոց, թե գործարան, պատկերացրեք՝ ինչ լավ օրակարգ է սակագնի իջեցնել, թենույնը պահել, և ոչ մի վիրավորանք, ոչ մի իրար անվանարկում, սա է ճանապարհը նորմալ երկիր ունենալու, և բոլոր նորմալ երկրները քննարկում են մտքերը և առաջարկները, և ոչ թե մարդկանց»,- եզրափակել է նա։










