Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են պայքարը Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում։
Ինչպես հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից, երիտասարդների մրցաշարում պայքարի մեջ են մտել 69 կգ քաշային կանայք:
Հայաստանից Մերի Միսակյանը պոկում վարժությունում բարձրացրել է 88 կգ ու 92 կգ: Այս ձևում նա 4-րդն է: Հրում վարժությունում Միսակյանը գլխավերևում պահել է 114 կգ, 118 կգ: Այս վարժությունում Միսակյանը դարձել է արծաթե մեդալակիր:
Երկամարտի 210 կգ արդյունքով` Մերի Միսակյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում երրորդն է:










