Բաքվում ավարտվել է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, բացառությամբ Ռուբեն Վարդանյանի, դեմ շինծու գործերով դատական նիստերը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ հաջորդ նիստում կողմերը կներկայացնեն իրենց մեղադրանքները. նախ մեղադրողը կներկայացնի մեղադրական ճառը՝ նշելով առաջարկվող պատժի չափը, և այնուհետև ելույթ կունենան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։










