Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Վահե Աղասյանը դարձել է ոսկե մեդալակիր։
20-ամյա Աղասյանը եզրափակիչում պարտության է մատնել Վրաստանի ներկայացուցիչ Մատե Գոգոբերիշվիլիին։
Ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Աղասյանը նվաճեց Հայաստանի առաջին մեդալը 2013 թվականից ի վեր և առաջին ոսկին՝ 2003 թվականից ի վեր։










