«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Միակ գործարանը, որ ՔՊ-ն Հայաստանում հաջողությամբ կարողացել է կառուցել դա ֆեյքերի գործարանն է»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ վերջին օրերին հեռակա բանավեճ է ընթանում «Մեր ձևով» շարժման անդամների և իշխանության միջև, որը վերաբերում է Նարեկ Կարապետյանի՝ անարդյունավետ ծախսերը բացառելուն վերաբերող հիմնավորումներին, և ոչ թե դպրոց կառուցելուն դեմ լինելուն, ինչպես իրենց խոսքում ներկայացնում էին բազմաթիվ ՔՊ-ականներ։

 
										 









