Անհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով


Անհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով
Հոկտեմբեր 31 17:55 2025

Անհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակներում ձերբակալվել էին անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը:

Հոկտեմբերի 7-ին դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ Արսեն Ղուկասյանը կալանավորվեց։