Իշխանության քայլերն ուղղված են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի դեմ, սահմաններ չունեն. Ցոլակ Ակոպյան


Իշխանության քայլերն ուղղված են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի դեմ, սահմաններ չունեն. Ցոլակ Ակոպյան
Հոկտեմբեր 31 14:42 2025

«Իշխանության քայլերն ուղղված են ոչ միայ եկեղեցու դեմ, այլ ուղղված են ողջ հայ ժողովրդի դեմ, Հայաստանի դեմ», -Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վ.Բրյուսովի անվան պետական  համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։

Ըստ նրա, իշխանության նպատակը հայ ժողովրդին հոգևոր առումով ջադելն է, մեր միասնականությունը ջարդելն է։

«Սա քաղաքական նպատակ է հետապնդում»,- ընդգծեց Ց. Ակոպյանը։

Նա նշեց, որ այս իշխանությունը սահմաններ չունի,  ամեն ինչի պատրաստ են։

«Սրա դեմն առնելու միակ ճանապարհն է՝ ժողովուրդը համախմբված ոտքի կանգնի, սահմանադրական ճանապարհով ամեն մեկին ճանապարհի իրենց տեղը։  Իսկ իրենց մեծ մասի տեղը բանտում է»,- ասաց Ցոլակ Ակոպյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։