Անընդունելի են Հովհաննավանքի հարցը լուծելու այլ ուղիները, դրանք բախումների կարող են տանել:
Լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Հովհաննավանքը սեփականության իրավունքով պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, և շատ հստակ է, որ Հովհաննավանքում այսօր խախտված է տեղի օրինավոր սպասավորների ծառայությունը։
Փաստորեն հիմա այնտեղ մարդիկ ապօրինի ներխուժել են և ապօրինի գործունեություն են իրականացնում։ Այդ ամեն ինչը ժամ առաջ պետք է դադարեցվի»,- ասել է նա։
Տեր Եսայիի խոսքով, Հովհաննավանքում ստեղծված իրավիճակը պետք է լուծվի իրավական և օրինական ճանապարհով միայն։

 
										 









