Ամեն գնով իշխանություն վերցնելու գործելաոճ չունենք. Շիրակի մարզպետ


Ամեն գնով իշխանություն վերցնելու գործելաոճ չունենք. Շիրակի մարզպետ
Հոկտեմբեր 31 12:49 2025

Իմ տեղեկություններով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վաղուց քննություն էր սկսել՝ հասկանալու համար, թե արդյո՞ք համատեղելի են փեսա-աներ — քաղաքապետ-փոխքաղաքապետ հարաբերությունները և մինչ որոշում կայացնելն ու հրապարակելը՝ քաղաքապետի առաջին տեղակալն է դառնում ժամանակավոր պաշտոնակատար, դեռ գործընթաց է գնում համատեղելիության մասով, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Գյումրու քաղաքապետարանում տիրող իրավիճակին, ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

Հարցին՝ արդյո՞ք ՔՊ-ն նպատակ ունի ամեն գնով Գյումրիում իշխանությունն իր ձեռքը վերցնելու, մարզպետը նշեց.«Դեժավյու է մոտս։ Այդ նույն բանը լրագրողները հարցնում էին նաև 2024 թվականին՝ Սամվել Բալասանյանի, Վարդգես Սամսոնյանի թիմի հետ կապված։ Վերցրեցի՞նք իշխանությունը՝ չվերցրեցինք։ Ամեն գնով իշխանություն վերցնելու գործելաոճ չունենք։ Իշխանությունը վերցնելու մի գին գիտենք և դա լեգիտիմ ընտրություններն են»։