Քաղաքապետարանը փորձում է խցանումների համակարգային լուծում գտնել


Քաղաքապետարանը փորձում է խցանումների համակարգային լուծում գտնել
Հոկտեմբեր 31 11:44 2025

Քաղաքային խցանումների համակարգային լուծումը գտնելու նպատակով կայացել է Երևանի երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովի առաջին նիստը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Աշխատանքային խմբում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ:

Վարչապետի հանձնարարությամբ քննարկվել են քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող խնդրի լուծումը գտնելու, մասնավորապես մեր քաղաքում շարունակաբար ավելացող խցանումների, ավելացող ավտոմոբիլային տրանսպորտի և ընդհանուր ճանապարհային կարգավորման հարցերը:

Շեշտը դրվելու է հանրային տրանսպորտի զարգացման, անձնական ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների ու տեխնոլոգիական նոր լուծումների վրա: