Գյումրու քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո հարուցված քրեական գործով անցնող անձանց թիվը հասել է 43-ի: Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
«Նրանցից 26-ը կալանավորված են, 15-ը տնային կալանքի տակ են, ևս մեկը՝ վարչական հսկողության տակ»,- նշել են ՔԿ-ից։
Քրեական գործով են անցնում նաև երկու անչափահաս, նրանցից մեկը գտնվում է մեկուսարանում, մյուսի խափանման միջոցը տնային կալանքն է։

 
										 








