Ծանրամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանը երեք հաջող մոտեցմամբ պոկել է 131 կգ, 136 կգ, 143 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը նվաճել է արծաթե մեդալ:
Հրում վարժությունում նա բարձրացրել է 166 կգ, հետո՝ 175 կգ` դառնալով ԵԱ-ի նոր ռեկորդակիր: Այս վարժությունում նա կրկին երկրորդն էր:
Երկամարտի 318 կգ արդյունքով` Նարեկ Գրիգորյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն:
Հավաքականի ավագ մարզիչ` Մելիք Ղուկասյան
Երկրորդ մարզիչ` Դավիթ Մուրադյան
Նարեկ Գրիգորյանի անձնական մարզիչ` Մհեր Պողոսյան։









