Բանակից մեծ թվով սպաների զորացրում կատարելու, զինվորական թոշակի կարգը փոխելու լուրերը կեղծ են․ ՊՆ


Բանակից մեծ թվով սպաների զորացրում կատարելու, զինվորական թոշակի կարգը փոխելու լուրերը կեղծ են․ ՊՆ
Հոկտեմբեր 30 13:10 2025

ՀՀ ՊՆ-ն հերքել է տարածվող լուրերը, թե 2026 թվականին բանակից մեծ թվով սպաների զորացրում է կատարվելու։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշել է, որ լուրերը, թե իբր կա նախագիծ, ըստ որի՝ 20 տարի ՀՀ զինված ուժերում ծառայած զինծառայողները զինվորական թոշակ ստանան ոչ թե զինծառայության 20 տարին լրանալուց հետո, ինչպես հիմա է, այլ իրենց կենսաթոշակային տարիքում՝ 63 տարեկանում, իրականությանը չեն համապատասխանում։