2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում մեր համամասնական ցուցակի ձեւավորման գործընթացը սկսվում է. Նիկոլ Փաշինյան


2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում մեր համամասնական ցուցակի ձեւավորման գործընթացը սկսվում է. Նիկոլ Փաշինյան
Հոկտեմբեր 30 11:43 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սկսվում է 2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակի ձևավորման գործընթացը։

«2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնառաջադրվել 2025թ․ նոյեմբերի 1–ից նոյեմբերի 30–ը ներառյալ։

Ինքնառաջադրումը տեղի է ունենում [email protected] էլ․ փոստի հասցեին գրված համապատասխան նամակով, որին պետք է կցված լինի ինքնակենսագրական (կենսագրականի հղում)։ ՔՊ անդամ չհանդիսացող անձինք նամակին պետք է կցեն նաեւ ՔՊ Վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորության մասին տեղեկատվություն։

Թեկնածուների գրանցումը իրականացնելու է ՔՊ Վարչությունը՝ 2025թ․ դեկտեմբերի 1–ից դեկտեմբերի 31–ն ընկած ժամանակահատվածում։

Գրանցված թեկնածուները մինչեւ 2026թ․ փետրվարի 5–ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար, ՔՊ անդամները 500 հազար դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 միլիոն 500 հազար դրամ»,- ասվում է հայտարարությունում։