Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն


Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն
Հոկտեմբեր 29 21:03 2025

Հայաստանն առաջին մեդալն է նվաճում Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

 

Կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 85 կգ, 89 կգ, 91 կգ: Այս վարժությունում Գրիգորյանն արժանացել է ոսկե մեդալի: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 112 կգ, 116 կգ, 123 կգ: Այս ձևում նա կրկին առաջինն էր:

 

Երկամարտի 214 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների չեմպիոն է: