Վստահ եմ՝ ԵՄ օժանդակությամբ իրականացված լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում հաջողությամբ կանցկացնենք ընտրությունները. Ալեն Սիմոնյան


Վստահ եմ՝ ԵՄ օժանդակությամբ իրականացված լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում հաջողությամբ կանցկացնենք ընտրությունները. Ալեն Սիմոնյան
Հոկտեմբեր 29 18:00 2025

Հայաստանի ներքին քաղաքական կյանքի տեսանկյունից ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 2026 թվականը կարևոր է համարում։

2026 թվականի հունիսին տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները:

«Վստահ եմ, որ Եվրոպական միության օժանդակությամբ իրականացված լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում մենք հաջողությամբ կանցկացնենք նաև այս ընտրությունները»,- Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ հերթական նստաշրջանի ժամանակ հայտարարել է Սիմոնյանը։