Վաղը մի անգամ էլ կդիմենք ՀԾԿՀ․ կպահանջենք կատարել մեր առաջարկը և իջեցնել հոսանքի սակագինը. Նարեկ Կարապետյան


Վաղը մի անգամ էլ կդիմենք ՀԾԿՀ․ կպահանջենք կատարել մեր առաջարկը և իջեցնել հոսանքի սակագինը. Նարեկ Կարապետյան
Հոկտեմբեր 29 17:11 2025

Երեկ իմ հրապարակած տեղեկությանն ի պատասխան, ՀԾԿՀ-ն հայտարարել է, որ մերժել է մեր առաջարկը, քանի որ ցանկացել է սակագնի վերանայում անել տարեվերջին․ գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Մեջբերում եմ. «ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին»։

Հարգելի՛ հայրենակիցներ,

Վաղը մենք մի անգամ էլ կդիմենք ՀԾԿ հանձնաժողով` կցելով նրանց այսօրվա հայտարարությունը և կպահանջենք կատարել մեր գրավոր առաջարկը և իջեցնել էլ. էներգիայի սակագինը (ինչպես իրենք են նշել վերը մեջբերված հայտարարության մեջ):

Իջեցրո՛ւ սակագինը պրն. Մեսրոպյան»,-գրել է նա: