Վաղարշապատում ընտրությունների նախաշեմին բարեգործություն կատարելու փաստի ուսումնասիրման վերաբերյալ նյութեր ենք ստացել. լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին՝ ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության փուլից մեկ օր առաջ, Վաղարշապատ համայնքի Դողս գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք թեկնածուների մասնակցությամբ տեղի էր ունեցել բարեգործական միջոցառում։ Էջմիածնում ՔՊ-ի առերևույթ խախտումների առթիվ «Իրազեկ» քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դիմել էր դատախազություն։ ՀԿ-ն իր դիմումում նշել էր, որ միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ:
2025թ. նոյեմբերի 16-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ









