Վարչապետի աշխատակազմի բյուջեն կավելանա 1.5 միլիարդ դրամով


Վարչապետի աշխատակազմի բյուջեն կավելանա 1.5 միլիարդ դրամով
Հոկտեմբեր 29 11:19 2025

Վարչապետի աշխատակազմին 2026 թվականի համար ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 25 միլիարդ 804 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա հատկացումից ավելի է 1 միլիարդ 520 միլիոն դրամով: 

 

«Սա հիմնականում պայմանավորված է մյուս տարի Հայաստանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման ծախսերով, նաև սննդամթերքի անվտանգության տեսչական ոլորտում լաբորատոր փորձարկումների համար նախատեսվող հավելյալ գումարներով»,-ԱԺ-ում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 

 

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի մայիսի 4-ին։